Մշակութային քաղաք Գորիսը մշակութային ժառանգությունը վերականգնելու եւս մեկ հնարավորություն բաց թողեց
Մշակութային մայրաքաղաք ճանաչելու համար Գորիսի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ունեցած պատմամշակութային արժեքներով: Գորիս ժամանող օտարերկրյա հյուրերին, բնականաբար, ամենահետաքրքրողը քաղաքի պատմական միջավայրն է լինելու եւ այդ արժեքների նկատմամբ պետության ունեցած վերաբերմունքը: