World News

Իտալիայում թմրավաճառը ձերբակալվել է բանտից դուրս գալուց 1 ժամ անց

Իտալական բանտից դուրս եկած թմրավաճառն ազատություն ստանալուց մեկ ժամ անց կրկին վերսկսել է հանցավոր գործունեությունը, հայտնում է ria.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներիրն հղումով:

Քսանիննամյա երիտասարդը ձերբակալվել է ազատություն ստանալուց 52 րոպե անց, երբ իրավապահները նկատել են, որ նա Թուրինի պողոտաներից մեկում թմրանյութ է վաճառում:

Օրենքի ներկայացուցիչները նրա մոտ 30 գր մարիխուանա են հայտնաբերել:

Հետագայում պարզվել է, որ ծնունդով Մալիից թմրավաճառը բազմիցս պատասխանատվության է ենթարկվել թմրանյութերի ապօրինի տարածման համար:

Читайте на сайте