World News

Ռուս մարզիկները դատի են տվել Ռոդչենկովին

Երեք ռուս մարզիկներ երեկ Նյու Յորքում 30 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջով դատական հայց են ներկայացրել Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովի դեմ՝ պնդելով, թե նա ստել է և վնաս հասցրել իրենց կարիերային:


The New York Times-ը հաղորդում է, որ ռուս օլիգարխ Միխայիլ Պրոխորովն է օգնում ֆինանսավորել դատական հայցը:


Ռոդչենկովի բացահայտումներից հետո, հիշեցնենք, ռուսաստանցի բազմաթիվ մարզիկներ որակազրկվեցին և չկարողացան մասնակցել այժմ ընթացող ձմեռային Օլիմպիադային:


Հիշեցնենք նաև, որ այս ամսվա սկզբին Լոզանում գտնվող մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը, որով նրանք ցմահ զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:


 

Читайте на сайте