ՄԻՊ-ը Փոստանջյանի դիմում-բողոքի կապակցությամբ գրություններ է ուղարկել իրավապահներին
Մարդու իրավունքների պաշտպանը, օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում, Զարուհի Փոստանջյանի փետրվարի 19-ի դիմում-բողոքի կապակցությամբ գրություններ է ուղարկել, այդ թվում` պարզաբանումների պահանջով, իրավապահ մարմնին՝ կապված «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության գործադրման, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների, Ոստիկանության գործողությունների հետ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան՝ կապված «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ խտրական մոտեցում դրսևորելու վերաբերյալ տեղեկությունների հետ: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին օմբուդսմենի գրասենյակից։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:
Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:
Փոստանջյանը, սակայն, համաձայն չէ՝ պնդելով, թե փորձ է արվում կոծկել հանցագործությունը։ Նա դիմել է գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և մարդու իրավունքների պաշտպանին՝ շեշտելով, որ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով: Մասնավորապես, ըստ նրա, «ծեծի» և «խուլիգանության» հոդվածների փոխարեն, պետք է քրեական գործ հարուցվեր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու», «իրավահավասարությունը խախտելու», «կուսակցության գործունեությունը խոչընդոտելու», ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածներով:
Ծեծկռտուքից օրեր անց, քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել: Ավելի ուշ քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:
Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը, հետևաբար իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով, քաղաքապետ Տարոն Մարգարյանից էլ՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ «կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար»։