World News

Երևանում 38-ամյա տղամարդը բերման է ենթարկվել գողության փորձի կասկածանքով (տեսանյութ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ, փետրվարի 19-ին Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աղասի Հակոբյանին։ 

Ոստիկանների տեղեկություններով՝ մայրաքաղաքում ապրող 38-ամյա Հակոբյանը օրեր առաջ բացել է մի տղամարդու մեքենայի դուռը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է։ 

Պարզվել է, որ Աղասի Հակոբյանը Երևանի տարբեր վարչական շրջաններում մի շարք գողություններ է կատարել։ 

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Читайте на сайте