World News

Ֆրանսիայի կենդանաբանական այգում 3 սպիտակ վագր ու 1 ռնգեղջյուր է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանսիայի Ամնևիլ կոմունայի կենդանաբանական այգում ծնվել է երեք սպիտակ վագր ու մեկ սպիտակ ռնգեղջյուր: Այս մասին ասվում է BFMTV հեռուստաալիքի Twitter-ի էջում:

Նշվում է, որ բոլոր ձագերը ծնվել են այս ամիս, և նրանցից յուրաքանչյուրը հազվագյուտ գույն ունի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Արենկա անունով սպիտակ ռնգեղջյուրը ծնվել է փետրվարի մեկին ու համարյա 40 կիլոգրամ քաշ ունի: Սպիտակ վագրերը ծնվել են փետրվարի հինգին. արու ձագին անվանել են Մոհան, իսկ նրա քույրերին՝ Ռանի և Ռաջա:

 

Читайте на сайте