World News

Մադագասկարի արտգործնախարարը կժամանի Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով` փետրվարի 22-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական։


Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։


Անրի Ռաբարի-Նձական կհանդիպի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:


Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործնախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։


Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանում։


 


 

Читайте на сайте