World News

Կիևի դատարանում այսօր կկայանան Յանուկովիչի գործով լսումները

Կիևի Օբոլոնսկի շրջանային դատարանում այսօր նախատեսված են պետական դավաճանության մեջ մեղադրվող Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով դատական լսումները, որոնց ժամանակ որպես վկա կհարցաքննվեն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն:


2014 թվականին Պորոշենկոն որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր ժամանել էր Ղրիմ՝ բանակցություններ վարելու տեղի խորհրդարանի պատգամավորների հետ: Սիմֆերոպոլի օդանավակայանում զինված «ինքնապաշտպանական ջոկատները» փորձել էին խոչընդոտել Պորոշենկոյի օգնականների մուտքը, սակայն փորձը ձախողվել էր: Պորոշենկոյին հաջողվել էր հասնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն այնտեղ հավաքված մարդկանց խումբը սուլոցներով էր դիմավորել նրան, իսկ բանակցություններն էլ արդյունք չէին տվել:

Читайте на сайте