World News

Իրանցի փրկարարներին հաջողվել է գտնել թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհերի մարմինները (լուսանկարներ)

Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է Իրանում թուրքական Canadair CL-600 ինքնաթիռի կործանումը:

Նախարարությունից նշել են, որ իրանցի փրկարարներին հաջողվել է գտնել բոլոր 11 զոհերի մարմինները, հայտնի է, որ դեպքի վայրում տարվող աշխատանքներին հետևում է նաև Իրանում Թուրքիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, գրում է T24 կայքը:

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թուրքական կողմը դեպքին արձագանքել է միայն երկու օր անց և մինչ այդ որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել:

Տարածված հայտարարության մեջ որևէ կերպ չի խոսվել Başaran Holding-ին պատկանող ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների մասին:

Նշված է, որ հայտնաբերված «սև արկղերը» կուղարկվեն հատուկ փորձաքննության: Թուրքական կողմը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում մահացածների մարմինները հայրենիք բերելու ուղղությամբ:  

Читайте на сайте