World News

Ժնևում ներկայացվել է BMW Concept M8 Gran Coupe նորույթը (լուսանկարներ)

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է Concept M8 Gran Coupe-ն, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ սա BMW-ի պատասխանն է Mercedes-AMG-ի ներկայացրած GT 4 Door Coupe-ին և Porsche Panamera-ին:

Հայտնի է, որ M8 Gran Coupe-ն շուկայում չի հայտնվի 2020 թվականից շուտ:

Բացի այդ, մոդելն ակնարկում է, թե ինչպիսին է լինելու 2019թ. ներկայացվելիք 8 Series մոդելի արտաքին տեսքը:

Դատելով այն փաստից, որ Ժնևի ավտոսրահում մեքենան ներկայացվել է մուգ պատուհաններով, կարելի է ենթադրել, որ մեքենայի սրահը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել:

Читайте на сайте