World News

Տրյուդոն շնորհակալություն է հայտնել Թրամփին ներկրման մաքսատուրքերի որոշումը Կանադայի վրա չտարածելու համար

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել արտասահմանից պողպատի ու ալյումինի ներկրման համար նոր մաքսատուրքերի սահմանման որոշումն իր երկրի վրա չտարածելու համար:

Ինչպես նշում է tass.ru-ն, Տրյուդոն իր երախտագիտությունն է հայտնել Թրամփին մաքսատուրքերի սահմանման հարցում Կանադայի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ Թրամփը պաշտոնապես հայտարարել է արտասահմանից Միացյալ Նահանգներ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին: Մասնավորապես՝ պողպատի համար սահմանվել է 25%-ի, իսկ ալյումինի համար 10%-ի չափով մաքսատուրք:


ԱՄՆ նախագահը հավելել է, որ  նրանք, ովքեր չեն պատրաստվում մաքսատուրք վճարել, կարող են  արտադրությունն ԱՄՆ տեղափոխել, և այդ դեպքում ստիպված չեն լինի հարկ վճարել: 


Թրամփն արդեն ստորագրել է մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտնելու մի քանի օրից:

Նշվում է նաև, որ նոր օրենքը տարածվելու է բոլոր երկրների վրա՝ բացառությումբ Կանադայի ու Մեքսիկայի:

Читайте на сайте