Մոուրինյու. Դե Խեա՞ն. Ռեալի փոխարեն ես այլ խաղացողների մասին կմտածեի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որի համաձայն «Ռեալը» հետաքրքրված է մանկունիացիների դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններով.
«Կարծում եմ` նա կմնա: Չգիտեմ` «Ռեալն» ինձ մտադրություններ ունի, բայց նրանց փոխարեն ես կմտածեի այլ խաղացողների մասին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Արքայական ակումբը», հիշեցնենք, վաղուց է հետաքրքրված իսպանացի դարպասապահի ծառայություններով:
Կողմերը համաձայնությանն ամենամոտն էին 2015 թվականին, սակայն գործարքը չկայացավ:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահն անգլիական Պրեմիեր-լիգայի 30 հանդիպման է մասնակցել: