World News

236 մլն դոլար. Չինաստանում կառուցվել է «ոսկեզօծ» հյուրանոց (լուսանկարներ)

Չինաստանում բացվել է յուրօրինակ հյուրանոց, որն առանձնանում է «ոսկեզօծ» պատուհաններով ու կոչվում է Golden Nugget Hotel:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 200 մ բարձրությամբ հյուրանոցը նախատեսված է հարուստ հաճախորդների համար:

Աղբյուրը նկատում է, որ յուրօրինակ կառույցն առավել գեղեցիկ ու դիտարժան է դառնում, երբ արևի ճառագայթներն ընկնում են դրա վրա ու ընդգծում «ոսկեզօծ» պատուհանները:

Քառասունվեցհարկանի կառույցը գտնվում է երկրի արևելյան հատվածում: Տեղացիներն այն «ոսկու ահռելի ձուլակտոր» են անվանում:

Gold Nugget Hotel-ն ունի 379 համար, 6 ռեստորան ու մի քանի պատկերասրահ:

Նշվում է, որ Zhongyang Group ընկերությունը հյուրանոցի կառուցման համար ծախսել է 236 մլն դոլար:

 

Читайте на сайте