World News

ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ

Արևմտյան ավիացիոն ռեսուրսների տվյալներով՝ ՆԱՏՕ-ի E-3A Sentry AWACS ինքնաթիռը մարտի 12-ին մի քանի ժամ տևողությամբ հետախուզական թռիչք է իրականացրել ՌԴ Կալինինգրադի, Պսկովի և Լենինգրադի մարզերի սահմանների մոտակայքում, հայտնում է Интерфакс-ը:


Նշվում է, որ Գերմանիայում գտնվող Գայլենկիրխեն ավիաբազայից դուրս եկած հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման և կառավարման ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:30-ից հետո մոտեցել է Կալինինգրադի մարզի հարավային սահմաններին:


Այն երկար ժամանակ թռիչք է իրականացրել դրանց երկայնքով՝ գտնվելով Լեհաստանի օդային տարածքում, այնուհետև անցել է Էստոնիայի օդային տարածք:


Էստոնիայի երկնքում ինքնաթիռը շարունակել է թռչել՝ անցնելով Լենինգրադի և Պսկովի մարզերի արևմտյան շրջանների մոտով:

Читайте на сайте