World News

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն նպատակներից է. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն նպատակներից է: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:


Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ակտիվ ներգրավված է տարածաշրջանում բոլոր հակամարտությունների կարգավորման գործընթացներին:


«Խորհրդարանական վեհաժողովի և հենց ԵԱՀԿ-ի համար ամենակարևոր և առաջնահերթ խնդիրներից մեկը հակամարտությունների կարգավորմանը և խաղաղ հանգուցալուծմանը մասնակցությունն է: Մենք հայտարարում ենք, որ ցավոք, կան թերություններ շատ ուղղություններով և նախևառաջ՝ սառեցված հակամարտությունների առնչությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա անշուշտ մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,- ասել է Ծերեթելին՝ ընդգծելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի կարևորագույն խնդիրներից է:

Читайте на сайте