World News

Վենեսուելայի ընդդիմությունը խնդրել է ՄԱԿ-ին դիտորդներ չուղարկել ընտրություններին՝ դրանք չօրինականացնելու համար

Վենեսուելայի ընդդիմադիր դաշինքը կոչ է արել ՄԱԿ-ին դիտորդներ չուղարկել մայիսի 20-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ ընտրությունները չօրինականացնելու համար, հայտնում է Reuters գործակալությունը:


Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը ցանկանում է վերընտրվել տնտեսական կոլապսի ֆոնին, խնդրել էր ՄԱԿ-ին դիտորդներ ուղարկել ընտրությունների համար:


Ընդդիմադիր հիմնական դաշինքը բոյկոտում է ընտրությունները՝ պնդելով, որ ընտրական խորհուրդը միշտ պաշտպանել է իշխող Սոցիալիստական կուսակցության շահերը, իսկ ընդդիմադիր առաջնորդները կամ բանտում են, կամ չեն կարող հավակնել պաշտոնի:


«Մենք այսօր խնդրել ենք ՄԱԿ-ին չլեգիտիմացնել մայիսյան ընտրությունների կեղծումը»,- ասել է ընդդիմադիրների ներկայացուցիչ Դելսա Սոլորզանոն Կարակասում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույցի ժամանակ:


Նա հավելել է, որ եթե ՄԱԿ-ն առաքելություն ուղարկի, դա պետք է լինի մարդու իրավունքների համար, այլ ոչ «բռնապետությունը» լեգիտիմացնելու:

Читайте на сайте