World News

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ավարտել է ՌԴ-ի միջամտության մասին հետաքննությունը. Թրամփը ողջունել է արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ ավարտել է 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը և եկել է եզրակացության, որ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չի եղել, հայտնում է The Daily Mail-ը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Կոնգրեսի ստորին պալատում ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» հարցով հետաքննության ավարտը, ընդ որում՝ նա դա արել է՝ ամենը գրելով մեծատառերով:


«Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը 14 ամիս տևած երկար և համակողմանի հետաքննությունից հետո չի գտել Թրամփի շտաբի և Ռուսաստանի միջև կապի կամ փոխգործակցության մասին ապացույցներ՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդեցության առնչությամբ»,- գրել է նա:


Ավելի վաղ հանրապետական կոնգրեսական Մայք Քոնուեյը, որը գլխավորել է հանձնաժողովի աշխատանքը, հայտարարել է, որ հետաքննության արդյունքների համաձայն՝ նրանք չեն հայտնաբերել Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության առկայության մասին վկայություններ:

Читайте на сайте