World News

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը. Չավուշօղլու

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի ապրիլին նախատեսված հիմնարկեքի արարողությանը։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։


Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան:


Ռուսական կողմը խոստանում է ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին:


Թուրք արտգործնախարարը հայտնել է նաև, որ վաղը ռուս պաշտոնակցի հետ քննարկելու է S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման գործարքը, որը, ինչպես շեշտել է Չավուշօղլուն, Անկարան օգտագործելու է միայն սեփական անվտանգությունը պաշտպանելու նպատակներով։


Հիշեցնենք՝ C-400 համակարգերի առաքումը Թուրքիա կմեկնարկի 2020 թվականին։


Մոսկվան և Անկարան անցած տարեվերջին  ավարտեցին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ:

Читайте на сайте