The Beatles-ի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները կհանվեն աճուրդի (լուսանկարներ)
20-րդ դարի ամենահայտնի երաժշտական քառյակի՝ բրիտանական The Beatles խմբի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները հանվելու են աճուրդի, գրում է The Guardian-ը:
Կանխատեսվում է, որ ուշագրավ կադրերը կվաճառվեն մոտ 350.000 դոլարով:
Պարբերականը մանրամասնում է, որ լուսանկարների հեղինակը Մայք Միթչելն է, որը կադրերը ֆիքսելու ժամանակ ընդամենը 18 տարեկան էր:
Լուսանկարներն արվել են 1964թ.՝ Վաշինգտոնում և Բալթիմորում խմբի ունեցած համերգների ժամանակ:
Հայտնի է, որ Միթչելն արել է հարյուրավոր լուսանկարներ, որոնք տասնամյակներ շարունակ պահվել են նրա տանը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացված են այդ լուսանկարներից մի քանիսը.