World News

ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից իրականացվող ռազմական գործողությունների թիվը. WSJ

ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքից իրականացվող ռազմական գործողությունների թիվը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների հայտնած տեղեկություններին:

Նշվում է, որ ԱՄՆ-ի նման քայլի պատճառը երկու երկրների միջև առկա լարված հարաբերություններն են:

Հայտնի է, որ դեռևս հունվարին ԱՄՆ-ն Թուրքիայից Աֆղանստան է տեղափոխել իր А-10 գրոհիչների մի ամբողջ ստորաբաժանում: Կրճատվում է նաև «Ինջիրլիք»-ում գտնվող ամերիկացի զինվորականների ընտանիքների թիվը երկրում:

Այժմ թուրքական ավիաբազայի տարածքում տեղակայված են հիմնականում ամերիկյան F-22 Raptor և F-15 Eagle կործանիչները, ինչպես նաև լիցքավորում իրականացնող ինքնաթիռներ:

Ամերիկյան ռազմական շրջանակների ներկայացուցիչներից մեկի խոսքով, ում անունը չի հստակեցվում, թուրքական «Ինջիրլիք»-ի օգտագործման ծավալների կրճատման հարցն արդեն տևական ժամանակ քննարկվում է ԱՄՆ պաշտոնական շրջանակներում:

Читайте на сайте