World News

Մեքսիկայում ոստիկաններն ազատվել են աշխատանքից՝ կիսամերկ զբոսաշրջուհիների հետ լուսանկարվելու համար (լուսանկարներ)

Մեքսիկայի Կանկուն քաղաքում երեք ոստիկան հեռացվել է աշխատանքից՝ լողափում կիսամերկ զբոսաշրջուհիների հետ լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ուղարկվել են այս լողափներ՝ Կինտանա Ռոո նահանգում հաճախակի դարձած բռնությունները կանխելու համար: Նրանցից երեքին նկատել են լողափում՝ կիսամերկ վիճակում արևայրուք ընդունող կանանց հետ:

Նշվում է, որ լուսանկարվելու ժամանակ ոստիկանները զրահաբաճկոններ ու զենք են կրել: Լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում:

Համացանցի օգտատերերը ոչ միանշանակ արձագանք են տվել ոստիկանների լուսանկարներին:

«Երբ մարմնավաճառներն ավելի շատ են հետաքրքրում քեզ, քան կարգուկանոնի պահպանումը», - գրել է համացանցի օգտատերերից մեկը:

Читайте на сайте