World News

«Մատանիների տիրակալը» թեմայով սերիալը կդառնա ամենաթանկարժեքը պատմության մեջ

Ամերիկյան Amazon ծառայության սերիալը, որը կնկարահանվի անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա, կդառնա ամենաթանկարժեքը հեռուստատեսության պատմության մեջ:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ֆանտաստիկ ժանրի ֆիլմաշարի նոր էկրանավորման իրավունքը Amazon-ը ձեռք է բերել 250 մլն դոլարով: Եվս 250 մլն ծառայությանն անհրաժեշտ կլինի սերիալի երկու եթերաշրջանի ստեղծման և մարքեթինքի համար: Ոչ մի ուրիշ սերիալի նկարահանումը դեռևս 500 մլն դոլար չի արժեցել:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի նկարահանած «Մատանիների տիրակալը» ֆիլմերի եռապատման արտադրական բյուջեն կազմել է 280 մլն դոլար:

Նշվում է, որ սերիալը չի կրկնի արդեն իսկ նկարահանված ֆիլմերի սյուժեն, այլ կներկայացնի դրա նախապատմությունը: Մանրամասները դեռևս չեն հաղորդվում:

Читайте на сайте