Դմիտրի Խվորոստովսկու հուշարձանի հեղինակը կդառնա քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը
Մոսկվայի քաղաքային Դումային կից գործող մոնումենտալ արվեստի հանձնաժողովում քննարկվել է երջանկահիշատակ երաժիշտ Դմիտրի Խվորոստովսկու պատվին հուշարձան կանգնեցնելու հարցը:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հանձնաժողովի նախագահ Իգոր Վոսկրեսենսկին հայտարարել է, որ հուշարձանի կանգնեցման հարցի քննարկմանը հանձնաժողովը կվերադառնա 2018-ի հունիսին՝ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո:
Մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը հայտարարել է, որ հուշարձանը կնվիրվի քաղաքին, իսկ քանդակի հեղինակը կդառնա հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:
Հիշեցնենք, որ հանրահայտ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մահացել է 2017-ի նոյեմբերի 22-ին երկարատև հիվանդությունից հետո: