World News

Իրաքն ավիահարված է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

Իրաքի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ ավիահարվածները ճշգրիտ են եղել և խոցել են ԻՊ-ի գրոհայինների հավաքատեղիները և նրանց հրամանատարության դիրքերը Եփրատի արևելյան շրջաններում: Իրաքցի պաշտոնյան նշել է, որ տվյալ գործողություններն իրականացվել են անվտանգության հարցերով ընդհանուր կենտրոնի հետ համակարգմամբ: Կենտրոնի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Իրանը և Սիրիան:

Իրաքի ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ ավիահարվածները կկրկնվեն, եթե հետախուզությունը տեղեկացնի Իրաքի համար առկա վտանգի մասին:

Читайте на сайте