World News

Մարիո Բալոտելին հրաժեշտ է տվել «Նիսի» երկրպագուներին

Ֆրանսիական «Նիսի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Այդ մասին իտալացին հայտնել է Instagram-ի իր էջում:

 

«Այստեղ երկու հիանալի մրցաշրջան եմ անցկացրել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, սակայն առջևում դեռ 5 հանդիպում կա»,- գրել է Բալոտելին:

 

Իտալացու պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է ամռանը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բալոտելիի տրանսֆերով հետաքրքրված է «Ռոման», ինչպես նաև ամերիկյան «Դի Սի Յունայթեդը»:

Читайте на сайте