World News

Ռոնալդինյո. Նեյմարը կօգնի Բրազիլիայի հավաքականին հաղթել ԱԱ-2018-ում

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծիք է հայտնել, որ իր հայրենակից Նեյմարը կհասցնի ապաքինվել վնասվածքից և օգնել թիմին հաղթել ԱԱ-2018-ում:

 

«Հույս ունեմ, որ Նեյմարը կհասցնի ապաքինվել մինչև աշխարհի առաջնությունը: Կարծում եմ, որ նա հանդես կգա մրցաշարում, կանի իր աշխատանքը և կօգնի հավաքականին հաղթել աշխարհի առաջնությունում»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

 

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ժամանակ Բրազիլիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Կոստա Ռիկայի, Շվեյցարիայի և Սերբիայի հետ:

Читайте на сайте