World News

Ադրբեջանի նոր վարչապետ կարող է դառնալ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը կարող է ստանձնել երկրի նոր վարչապետի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Մամեդովի թեկնածությունը քննարկման է դրվելու այսօր՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են ապրիլի 11-ին: Բոլոր ընտրական կետերի տվյալների մշակման արդյունքներով՝ գործող նախագահ Ալիևը հաղթանակ է տարել ընտրողների ձայների 86,02 տոկոսով: Ադրբեջանի ԿԸՀ-ն անցած կիրակի ամփոփել է ընտրությունների արդյունքները և հաստատման համար Սահմանադրական դատարան ներկայացրել ամփոփիչ արձանագրությունը: 

ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:

Չնայած դրան՝ Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները:

Читайте на сайте