World News

Մեքսիկայում արգելվել է Ֆրիդա Կալոյի տեսքով «Բարբի» տիկնիկի վաճառքը (լուսանկարներ)

Մեքսիկայում դատարանն արգելել է հայտնի մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի տեսքով «Բարբի» տիկնիկի վաճառքը երկրում, ինչը պայմանավորված է նկարչուհու հարազատների բողոքով:

Ինչպես նշում է ria.ru-ն, ամերիկյան Mattel ընկերությունը մարտի սկզբին ներկայացրել էր նշանավոր կանանց տեսքով «Բարբի»-ների շարքը, որոնց թվում է եղել նաև Ֆրիդա Կալոյի տեսքով նմուշը:

Եվ թեպետ տիկնիկը ստեղծվել էր նկարչուհու բարեկամների համաձայնությամբ, սակայն ավելի ուշ նրանք բողոքել են՝ ասելով, որ «Բարբի»-ի վրա բացակայում են Կալոյին խորհրդանշող իրար կպած հոնքերը:

Читайте на сайте