Արտաշատի տարածքում ոստիկանները կանգնեցրել են արարատցիների՝ Երևան շարժվող ավտոերթը
Արարատի մարզի Արարատ քաղաքի և համայնքների բնակիչներն ավտոերթով շարժվում են Երևան` ցուցարարներին միանալու համար:
Արտաշատի շրջանում ոստիկանությունը կանգնեցրեց վարորդներին։
Ոստիկանության ծառայողները հրահանգեցին մեքենաները տանել ոստիկանություն: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչու են մեքենաները տեղափոխում տուգանային հրապարակ, ասացին՝ ծառայություն են իրականացնում:
Վարորդներից մեկը երթի մասնակիցներին կոչ արեց դուրս չգալ մեքենաներից: Ոստիկաններն ասում են՝ իջեք մեքենայից, պահանջը ներկայացնենք, վարորդները հրաժարվում են իջնել կամ բացել մեքենաների պատուհանը: ՃՈ ծառայողներն ասում են, որ վարորդները խախտում են ՃԵ կանոնները:
Սակայն այն մեքենաներում, որոնցում ցուցարարներ չեն, Ոստիկանության ծառայողները, թողնում են շարժվեն դեպի Երևան: Ինչ վերաբերում է արարատցիների մեքենաների արգելքին, ՃՈ ծառայողն ասաց. «Խախտում են անում, մեքենայից կախված քշում են, պետք է ստուգենք, նոր թողնենք»: