World News

Այսօր դեռ անչափահասների` ոստիկանական բաժանմունքներ բերվելու դեպքեր չկան. Գ. Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն այսօր ժամը 13-ի դրությամբ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներին մասնակից կամ ենթադրյալ մասնակից երեխաների` ոստիկանություն տարվելու վերաբերյալ ահազանգեր դեռ չուներ:

«Երեկ 4 անչափահասի վերաբերյալ ծնողներից ահազանգեր ստացել եմ, բոլոր այդ դեպքերը հարթված են, և այս պահին բոլորն էլ դրսում են: Ասեմ, որ բերվել էր նաև իմ տղան: Երկու երեխաների ծնողները հայտնել էին, որ իրենց երեխաները կապ չեն ունեցել հավաքի հետ, մեկին կանչել են, բռնի տարել, մյուսը քայլելիս է եղել մայթով, նույնպես բռնի տարել են»,- Tert.am –ի հետ զրույցում  ասաց Գևորգ Գյոզալյանը:

Նա նշեց, որ վերջին օրերին անչափահասները ոստիկանության կողմից  բաժանմունքներ բերվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի հիմքով։

«Այն է՝ առանց հարգելի պատճառների կանչով չներկայանալու դեպքում, կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև վկան և տուժողը հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող են բերման ենթարկվել»: Ըստ նույն հոդվածի՝ «նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին»,-նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝  այս հիմքը« մեղմ ասած անօրինական է, քանի որ բերման ենթարկվելիս երեխաները որևէ կարգավիճակ չունեն։ 

Читайте на сайте