World News

Կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով. սա է իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքը. «Ջավախք» ՀԿ

Սիրելի՛ հայրենակիցներ, §Ջավախք¦ հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը: 

Այս մասին հայտնում են §Ջավախք¦ հայրենակցական-բարեգործական ՀԿ-ից:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև Ջավախքի և ջավախահայության ոչ պակաս կարևոր հիմնախնդիրները, այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն:

Ուստի, կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:

Սա է իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքը:

Читайте на сайте