World News

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը ժամանել է Երևան (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատն այսօր` մայիսի 21-ին, ժամանել է Հայաստան:

 

Կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբում հանդես եկող 22-ամյա պաշտպանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները:

 

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ:

 

Հանդիպումները կկայանան Ավստրիայում:

Читайте на сайте