World News

Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը:


Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։


Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։


Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից Հայաստանի վարչապետ է ընտրվել և նախագահի հրամանագրով նշանակվել մայիսի 8-ին։

Читайте на сайте