World News

Թուրքիայի նախագահը կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին ավելի ակտիվ մասնակցել քաղաքականությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականությանը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանի խոսքով՝ Եվրոպայում թուրքական համայնքն «ամենաուժեղ համայնքներից մեկն է» և պետք է ամրապնդի իր դերը եվրոպական պետությունների քաղաքական և սոցիալական կյանքում:

Էրդողանը նաև կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին մասնակցել Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու այս տարվա հունիսի 24-ին:

Հունիսի 24-ին Թուրքիայում նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կայանալու են նաև խորհրդարանական ընտրություններ:

Читайте на сайте