World News

Բրեդլի Կուպերը կնկարահանվի Քլինթ Իսթվուդի The Mule ֆիլմում

Հայտնի դերասան Բրեդլի Կուպերը կնկարահանվի Քլինթ Իսթվուդի The Mule ֆիլմում։ Այս ֆիլմը կդառնա նրանց երկրորդ համագործակցությունը, գրում է Variety-ն։


Մինչ այս Կուպերը նկարահանվել է Իսթվուդի «Դիպուկահարը» ֆիլմում։ Այս ֆիլմում դերի համար նա ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի։


The Mule ֆիլմում հոլիվուդյան դերասանը պետք է մարմնավորի թմրանյութերի վերահսկողության գծով գործակալի, որը դիմակայում է թմրանյութերի 90-ամյա առաքիչ Լեո Շարպին։ Ի դեպ, Շարպի դերը խաղալու է հենց Քլինթ Իսթվուդը։


Ֆիլմի հիմքում ընկած է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Լեո Շարպի իրական պատմությունը, որը փորձել էր ԱՄՆ սահմանով 3 մլն դոլարի կոկաին անցկացնել և բռնվել էր։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Մահացել է 2016 թվականին։

Читайте на сайте