World News

Նախագահական նստավայրում մեկնարկում է նորանշանակ նախարարների երդմնակալությունը. ուղիղ

17:32

Նախագահական նստավայր ժամանած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը չդժգոհեց երդման արարողութունից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք երդման տեքստում պարտավորեցնող կետեր կան, Թանդիլյան ասաց՝ որքան պարտավորեցնող այնքան լավ:

Իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երդման ծանոթ չէ, բայց դեմ չէ ծառայել Սահմանադրությանը.«Եթե ստանձնել եմ պաշտոնը, ուրեմն՝ ընդունում եմ խաղի կանոնները»,- ասաց նա:

Իսկ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեց, սա իր առաջին երդում չէ, քանի որ երդվել է նաև բանակում: Նախարարը երդման ստանձնած պարտավորություններից չի սրտղեղում, պատրաստ է աշխատել: Ինչ վերաբերում է իր նշանակման հետ կապված քննադատություններին,  Գրիգորյան ասաց, որ աշխատանքով հակառակը կապացուցի:

ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ գտնում է, որ երդումից զատ պետք է ունենալ անձնական պատասխանատվություն: «Եթե դու չունեցար հավատը, վստահությունը, պատասխանատվության զգացումը, ապա ամեն ինչ երկրորդական է»,- շեշտեց Ռոստոմյանը:


17:24

Այսօր նախագահական նստավայրում կկայանա Կառավարության նոր անդամների երդմնակալության արարողությանը:

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ձևավորեց իր կառավարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պետք է երդվեն: 

Читайте на сайте