World News

Պոմպեո. «Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են կիրառվելու»

«Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի ղեկավարության նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել»:


Այսօր Վաշինգտոնում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքով` ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն:


Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այն ընկերություններն ու պետությունները, որոնք «արգելված բիզնես գործունեություն» կծավալեն Իրանում, կենթարկվեն պատասխանատվության:

Читайте на сайте