World News

Մոնչի. Ալիսոնը կհեռանա «Ռոմայից», միայն եթե ես նորից դառնամ դարպասապահ

Իտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին մեկնաբանել է բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերի հնարավոր հեռանալու մասին լուրերը:

 

«Ալիսոնը կհեռանա «Ռոմայից» միայն այն դեպքում, եթե ես կրկին դառնամ դարպասապահ: Դա ակումբից հեռանալու նրա միակ տարբերակն է, սակայն վստահ չեմ, թե արդյոք պատրաստ եմ խաղալ»,- Մոնչիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալը»:

Читайте на сайте