World News

Յուրգեն Կլոպ. «Ռեալը» կարող է հարստանալ փորձ վաճառելու միջոցով

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է Մադրիդի «Ռեալի» հիմնական առավելության մասին Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

 

«Չեմ ցանկանում, որ այդ խաղը կայանա: «Ռեալը» մեզնից փորձառու է, դա փաստ է: Եթե գոյություն ունի շուկա, որտեղ վաճառում են փորձը, նրանք պետք է վաճառեն դա այնտեղ: Այդպես նրանք ավելի կհարստանան:

 

Փորձը շատ կարևոր է կյանքում, սակայն ոչ միայն այն»,- Կլոպի խոսքը մեջբերում է «The Independent»-ը:

 

«Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 26-ին Կիևում:

Читайте на сайте