World News

Երեք երեխաների մայրը լուսանկարների միջոցով պատմում է իր առօրյայի մասին (լուսանկարներ)

Սովորաբար մայրերն ազատ ժամանակ չեն ունենում և չեն կարողանում զբաղվել իրենց հոբբիներով, սակայն երեք երեխաների մայր Քեյթ Ուեյլենդը հասցնում է դաստիարակել իր երեխաներին և զվարճանալու համար ժամանակ գտնել:

Քեյթի խոսքով՝ ինքը միշտ կողմ է եղել արվեստի տարբեր ձևերին և տարիներ շարունակ դերասանություն և պար դասավանդել, ինչը և նպաստել է լուսանկարչությամբ զբաղվելուն:

«Իմ վերջին ֆոտոշարքերում ներկայացվում է ընտանիքը և ուտելիքը, որը հաճախ հանդես է գալիս որպես հագուստ: Գիտակցում եմ, որ ոմանք նողկալի են համարում այս կադրերը, սակայն իմ աշխատանքների քննարկումը միշտ լցնում է ինձ էներգիայով», - պատմել է կինը:

Քեյթը նշել է, որ այս ֆոտոշարքն անելու ընթացքում ինքը քաշ է հավաքել, քանի որ չի դիմացել համեղ ուտեստները փորձելու գայթակղությանը:

Читайте на сайте