World News

Թրամփը մտադիր է չեղարկել Հս․ Կորեայի դեմ պատժամիջոցները․ լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Թրամփն այդ մասին անձամբ ասել է Կիմ Չեն Ընին՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին։

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը հայտնել է նաև ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների դադարեցման իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հս․ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հս․ Կորեայի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցներն առայժմ կմնան ուժի մեջ, սակայն հետագայում կարող են չեղարկվել։

ԱՄՆ նախագահը նաև խոստացել է դադարեցնել Կորեական թերակղզում Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները։ Նա ընդգծել է, որ թեև Հրվ․ Կորեան հոգում է այդ զորավարժությունների ծախսերի մի մասը, սակայն դա բավարար չէ, և այդ ամենը միլիարդավոր դոլարների ծախս է ԱՄՆ-ի համար։

Читайте на сайте