World News

Ղարաբաղի ու Հայաստանի խնդիրն այն է, որ արցախցու իրավունքը պետք է ճանաչվի. Մանվել Սարգսյան

2007թ-ից հետո է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Իրենք հասկացան, որ հիմարություն են առաջարկել, որի շուրջ համաձայնության չեն գա, փոխել են մոտեցումը, առաջ են բերել ստատուս-քվոյի հարցը: Հիմա Ադրբեջանը չի գնում դրան, ի՞նչ պետք է անենք: Ղարաբաղի ու Հայաստանի խնդիրն այն է, որ արցախցու իրավունքը պետք է ճանաչվի: Իրենք պատասխան չունեն, երբ հարցնում ենք, թե ինչի հիման վրա եք ճանաչել Ադրբեջանի անկախությունը, բայց Ղարաբաղինը չեք ճանաչել, չկա պատասխան»,- շեշտեց Մանվել Սարգսյանը:

Նա ասաց, որ այս հարցրերը պետք է դրվեն միջազգային հանրության առջև, որովհետև հենց այստեղից է սկսվել հակամարտությունը: Քաղաքագետի խոսքով՝ ստորագրված փաստաթղթերը սեղանի վրա դնելուց հետո կողմերն ասելու են, թե «չեն ստորագրել»:

Մանվել Սարգսյանն ասաց, թե հայերը համոզմունք ունեն, որ «մեզանից ոչինչ կախված չէ, ո՞վ ենք մենք» և անգամ հեղափոխություն անելուց հետո հաջողությունը վերագրում են ուրիշին: «Սա շատ կարևոր է, այս մտածողությունը մեծ խնդիրներ է ստեղծում, այն աստիճանաբար նվազում է»,-եզրափակեց նա:

Читайте на сайте