World News

Եռաբլուրում զինվորական կարգով հուղարկավորեցին հակառակորդի գնդակից զոհված Վահագն Էլոյանին

Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացած 25-ամյա պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանի աճյունը հուղարկավորեցին  Եռաբլուր պանթենում` զինվորական  կարգով:

Զինծառայողի  ծառայակից ընկերները, հարազատները Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ  Վահագն Էլոյանը  ծառայությանը  ամենայն պատախանտվությամբ  էր վերաբերում, սահմանային հարցերը  իր  համար  առաջնային էին, մասնակցել է նաև  ապրիլյան  պատերազմին, դեռ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում  սովորելու  տարիներից  էլ ցանկացել է  ծառայել Արցախի  Հանրապետությունում:

Զինծառայողի մարտական ընկերները վստահեցրին, որ հակառակորդի սադրանքները սահմանին անպատասխան չեն մնում:

Հուղարկավորությանը մասնակցում էին  նաև  բարձրաստճան  սպաներ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր  շտաբի պետ  Արտակ  Դավթյանն ու զինծառոյղի զինակից ընկերները:

Հիշեցնենք, որ երեկ զինծառայողի  հոգեհանգստյան արարողությանը  մասնակցել է նաև  Պաշտպանության նախարար Դավիթ  Տոնյանը:

Հիշեցնենք  նաև, որ ԱՀ  նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Читайте на сайте