World News

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց կալանքից

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով նիստին դատավորը բավարարեց պաշտպան Երվանդ Վարոսյանի միջնորդությունը և փոխեց Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանավորումը։

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրան անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը քննարկելու նպատակով դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակվեց ժամը 16.00-ին:

Պաշտպան Երվանդ Վարոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ
Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը. «Դատարանը բավարարեց միջնորդությունը, Նազարյանն ազատ արձակվեց անձնական երաշխավորությամբ»։

Նշենք, որ Սեդրակ Նազարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

Читайте на сайте