World News

Մեգան Մարքլը պաշտոնապես Թագավորական հիմնադրամի անդամ է դարձել

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամը՝ արքայազն Հարիի կին Մեգան Մարքլը, պաշտոնապես դարձել է տարատեսակ բարեգործական նախագծերի իրականացմամբ զբաղվող Թագավորական հիմնադրամի անդամ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հիմնադրամին անդամակցում են արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, և արքայազն Հարին:

Ներկայում համապատասխան աշխատանքներ են տարվում հիմնադրամի անունը փոխելու ու դրանում Մեգան Մարքլի անունը ներառելու ուղղությամբ:

Հայտնի է, որ 36-ամյա Մարքլն առաջին անգամ հիմնադրամի կազմակերպած միջոցառմանն է  մասնակցել փետրվարին: Այն ժամանակ նրան ուղեկցել էր Քեմբրիջի դքսուհին:

Читайте на сайте