World News

Հորդորում եմ, որ այսուհետ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին վարչապետին փոխարինի առաջին փոխվարչապետը, ով այսօր ևս բացակայում է. Արա Բաբլոյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ վարչապետն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում, ուստի չի մասնակցի նիստին:

«Վարչապետի բացակայությունը հասկանալի է, հատկապես, որ կարևոր հանդիպումներ են նախատեսվում, բայց ես հորդորում եմ, որ այսուհետ նման բացառիկ դեպքերում վարչապետին փոխարինի առաջին փոխվարչապետը, սակայն Արարատ Միրզոյանը բացակայում է գործուղման պատճառով»,-ասաց նա:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ վարչապետին փոխարինում է այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով:

Պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր և բանավոր հարցերով:

Читайте на сайте