Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է շնաձկան վրա ու կծելով մի կտոր պոկել նրա մարմնից (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի հարավում՝ Նեպտունյան կղզիների մոտակայքում, շնաձուկը հարձակվել է շնաձկան վրա ու կծելով մի կտոր պոկել նրա մարմնից: Միջադեպին անդրադարձել է LADBible պորտալը:
Ձկների պայքարը նկարահանել է ջրասուզորդ Ադամ Մալսկին: Նրա խոսքով՝ շնաձուկը լողալով մոտեցել է նավի մոտ գտնվող խայծին, իսկ մի վայրկյան անց հայտնվել է երկրորդ շնաձուկն ու հարձակվել առաջինի վրա:
«Ես հարցրի նավի վրա գտնվող մարդկանց՝ ինչ կլինի, եթե փոքր շնաձուկը խանգարի մեծ շնաձկանը: Նրանք ասացին, որ մեծը կքշի փոքրին, ու մի քանի վայրկյան անց մենք տեսանք ձկների դիմակայությունը», - պատմել է Մալսկին:
Միջադեպի մյուս ականատեսները խոստովանել են, որ իրենք երբեք նման բան չէին տեսել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու ձկներից ավելի մեծը (4.8 մետր երկարությամբ) հաղթել է պայքարում, իսկ փոքրին այլևս չեն տեսել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: