Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին. ՀՀ վարչապետը նիստին ներկա չէ (ուղիղ)
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այսօր՝ 16:30-ից, Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:
Նշենք, որ պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով: Պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր և բանավոր հարցերով:
Հավելենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Ազգային ժողովի նսիտին, քանի որ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:
Վարչապետին Ազգային ժողովոմ կփոխարինի փոխվարչապետերից որևէ մեկը։