World News

Ֆերնանդո Յերոն` Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն նշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

 

Այսօր հայտնի էր դարձել, որ Խուլեն Լոպետեգին հեռացվել է այդ պաշտոնից:

 

Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Լոպետեգին երեկ նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Լոպետեգիի պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ ուժի մեջ էր մինչև 2020 թվականը:

 

Յերոն ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրենն էր: Այսօր նա առաջին մարզումը կանցկացնի ազգային հավաքականի հետ:

 

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Պորտուգալիայի հետ Սոչիում հուլիսի 15-ին: Թիմը հունիսի 20-ին կմրցի Իրանի, իսկ հունիսի 25-ին` Մարոկոյի հետ:

Читайте на сайте