Կրեմլում հայտնել են, թե որ օտարերկրյա առաջնորդները ներկա կլինեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը
Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը ներկա են լինելու մի շարք երկրների առաջնորդներ, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոլիվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լիբանանի, Պանամայի, Պարագվայի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի առաջնորդները: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ Պուտինը հանդիպելու է նաև ԿԺԴՀ գերագույն ժողովրդական ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամին:
Հաղորդվում է նաև, որ առաջնությանը ներկա են լինելու նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահները: